Պահպանել կենդանիներին որսի ժամանակ
Հասարակություն
19:11 27/08/2020
Հայաստան

Պահպանել կենդանիներին որսի ժամանակ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ որսաշրջանի ընթացքում որսի կանոնների խախտումները կանխելու նապատակով ամենօրյա վերահսկողություն է իրականացնելու հանրապետության բոլոր որսահանդակներում։
 
Տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել կենդանական աշխարհը։
 
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի օգոստոսի 25-ի «Որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» թիվ 296-Ն հրամանի՝ Հայաստանում բացվել է 2020-2021 թվականների սիրողական որսաշրջանը։
 
ՀՀ ՇՄ նախարարի վերոհիշյալ հրամանին կարող եք ծանոթանալ այստեղ։
Placeholder