Ֆուտբոլային  հաջող  սպասումների օր է
Սպորտ
18:27 27/08/2020
Հայաստան

Ֆուտբոլային հաջող սպասումների օր է

Այսօր ՝ օգոստոսի 27-ին ֆուտբոլային  հաջող  սպասումների օր է մեր մարզասերների համար։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։  Առիթը Հայաստանի երեք  ակումբների մասնակցությունն է Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում։

Ալմաթիում, ժամը 18։00-ին,  Ղազախստանի  «Կայրաթին»  կհյուրընկալվի «Նոան», իսկ ժամը՝  22։30-ին, Բուխարեստում, «Ստյաուայի» հետ ուժերը կչափի «Շիրակը»։

Մեր թիմերից մեկնարկային մրցամարտը սեփական հարկի տակ՝ «Հանրապետական» մարզադաշտում  կանցկացնի  «Ալաշկերտը»։ Նա  կքննի  Մակեդոնիայի  «Ռենովային»։ Հանդիպման սկիզբը ՝ ժամը 20։ 00 –ին։

 

Placeholder