27.08.2020. Կորոնավիրուսով 4 հիվանդ է մահացել, 203 նոր դեպք է գրանցվել
Առողջություն
11:06 27/08/2020
Հայաստան

27.08.2020. Կորոնավիրուսով 4 հիվանդ է մահացել, 203 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 203 նոր դեպք, առողջացել է 262 մարդ։ Մեկ օրում մահացել է 4 մարդ, որից մեկն, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 75 (կին), 98 (կին) և 80 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Այսպիսով, օգոստոսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43270 դեպք, որոնցից 36988-ն` առողջացած, մահացել է 1129  մարդ, որից 265-ը, ըստ ԱՆ-ի, ունեցել են  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5153 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 200 507 թեստավորում:

Placeholder
27.08.2020. Կորոնավիրուսով 4 հիվանդ է մահացել, 203 նոր դեպք է գրանցվել