Ինչպե՞ս են եվրոպական դպրոցները պատրաստվում դասերին
Կրթություն, գիտություն
12:10 27/08/2020
Աշխարհ

Ինչպե՞ս են եվրոպական դպրոցները պատրաստվում դասերին

Եվրոպական բոլոր երկրներում աշակերտները, ուսանողներն ու դասախոսները պատրաստվում են ամառային արձակուրդներից հետո վերադառնալ ուսումնական հաստատություններ, փոխանցում է euronews.com-ը։

Կորոնավիրուսով վարակվելու սպառնալիքը դեռ ակտուալ է, ուստի եվրոպական երկրները պետք է ընդունեն որոշակի բարդ որոշումներ, որոնք կօգնեն դասապրոցեսը կազմակերպել՝ պահպանելով անվտանգության և հակահամաճարակային կանոնները։

Ովքե՞ր և ե՞րբ պետք է կրեն բժշկական դիմակներ

Օրինակ, Ֆրանիսայում բժշկական դիմակներ պետք է պարտադիր կրեն ուսուցիչները՝ անգամ դասը վարելու ընթացքում։ Իսկ Իսպանիայում ուսուցիչներն ու աշակերտները պարտավոր են կրել բժշկական դիմակ, երբ իրար շատ մոտ են գտնվում, իսկ ահա Նիդերլանդներում ոչ աշակերտները  և ոչ էլ ուսուցիչները բժշկական դիմակներ չեն կրի ուսումնական հաստատություններում։

Ինչպե՞ս պահպանել սոցիալական հեռավորություն

Դրա համար առաջարկվում է կրճատել նույն դասասենյակում սովորող աշակերտների թիվը։ Տարբեր հերթերով դասապրոցես  առաջինն իրականացվել է Դանիայում, և շատերը հետևեցին այդ օրինակին։ Երկրորդ տարբերակը հեռավար դասեր անցկացնելն է։

Հիգիենայի կանոնները պետք է անպայմանորեն պահպանվեն ամենուր, բայց դրանք ևս պահպանվում են յուրաքանչյուր երկրում սահմանված կարգի համաձայն։ Օրինակ, Գերմանիայում աշակերտները պետք է անընդհատ լվանան ձեռքերը, իսկ Իսպանիայում կարևորվում է, որ դասասենյակը օրվա մեջ մեկ, իսկ զուգարանը՝ երեք անգամ մանրակրկիտ մաքրվի։

Ի՞նչ անել, երբ աշակերտի մոտ հաստատվում է COVID-19

Թվում է, որ առանձին դեպքերի պատճառով ուսումնական հաստատությունները չեն փակվի։ Բայց Գերմանիայում հենց նման պատճառով մի քանի դպրոց փակվել է։

Placeholder
Ինչպե՞ս են եվրոպական դպրոցները պատրաստվում դասերին