Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք
Տարածաշրջան
11:28 28/08/2020
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:  Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1455 դեպք:

1tv.ge-ի հաղորդմամբ, ապաքինվել է ևս 6 պացիենտ և նրանց թիվը կազմում է 1196։ Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 5943 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 252-ը:

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք