Ֆրանսիայում ինկասացիայի մեքենայից միլիոնավոր եվրոներ են գողացել
Իրավունք
17:15 28/08/2020
Աշխարհ

Ֆրանսիայում ինկասացիայի մեքենայից միլիոնավոր եվրոներ են գողացել

Ֆրանսիայի Լիոն քաղաքում անհայտ կողոպտիչները ինկասացիայի մեքենայից գողացել են մի քանի միլիոն եվրո: «Le Progrès» թերթի տարածած տեղեկությունը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:

Թերթը գրում է, որ հանցագործները հարձակվել են մեքենայի վրա, երբ այն դուրս էր եկել Ֆրանսիայի բանկի շենքից: Կողոպտիչները երկու ավտոբուսներով արգելափակել են ինկասատորների մեքենան և զենքի սպառնալիքով ստիպել են բացել դուռը:

Այն մեքենաները, որոնցով փախել են հանցագործները, հետագայում հայտնաբերվել են քաղաքից դուրս՝ հրկիզված վիճակում:

Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Դատախազությունը հստակ չի հրապարակում գումարի չափը, բայց նշում է, որ այն կազմում է մի քանի միլիոն եվրո: Միջտարածաշրջանային դատական ոստիկանությունը հետաքննություն է վարում:

Placeholder
Ֆրանսիայում ինկասացիայի մեքենայից միլիոնավոր եվրոներ են գողացել