«Օսկարը» կպահպանի «կին դերասան» և «տղամարդ դերասան» անվանակարգերը
Մշակույթ
15:31 28/08/2020
Աշխարհ

«Օսկարը» կպահպանի «կին դերասան» և «տղամարդ դերասան» անվանակարգերը

ԱՄՆ կինոակադեմիան առայժմ չի ծրագրում հետևել Բեռլինի միջազգային կինոփառատոնի օրինակին և չի հրաժարվելու դերասանական աշխատանքի  համար  սեռական հատկանիշներով մրցանակներ շնորհելուց: Այս մասին Ռիա Նովոստիին հայտնել են կազմակերպությունից։ 

«Մենք նախատեսում ենք պահպանել ընթացիկ մրցանակների կառուցվածքը և կշարունակել ուշադիր լինել զարգացող քննարկումներին, կլսենք մեր անդամներին», - ասել է ԱՄՆ կինոակադեմիայի խոսնակը՝ պատասխանելով «Բեռլինալեի» կազմակերպիչների որոշման վերաբերյալ մեկնաբանության խնդրանքին:

Երկուշաբթի Berlinale-ի կազմակերպիչները հայտարարել էին, որ լավագույն տղամարդու և կնոջ դերի մրցանակների փոխարեն մտցնում են սեռաչեզոք մրցանակ: 2021 թվականից կշնորհվեն «Արծաթե արջ» լավագույն գլխավոր դերակատարի և «Արծաթե արջ» երկրորդ պլանի լավագույն դերակատարի համար մրցանակներ:

 

Placeholder
«Օսկարը» կպահպանի «կին դերասան» և «տղամարդ դերասան» անվանակարգերը