ԱՀԿ. Համավարակն ազդել է միլիոնավոր մարդկանց հոգեկան առողջության վրա
Աշխարհում
09:04 28/08/2020
Աշխարհ

ԱՀԿ. Համավարակն ազդել է միլիոնավոր մարդկանց հոգեկան առողջության վրա

Կորոնավիրուսի համավարկը բացասաբար է անդրադարձել աշխարհում միլիոնավոր մարդկանց հոգեկան առողջության վրա: Մարդկանց մոտ ավելի շատ է սկսել վախեր ու տագնապներ արտահայտվել, մինչդեռ հոգեկան առողջության ծառայությունների գործունեությունը խափանվել է մտցված սահմանափակումների պատճառով: news.ru-ի հաղորդմամբ, այս մասին ասել է  Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը:

Միևնույն ժամանակ, ԱՀԿ ղեկավարը նշել է, որ քաղաքացիների հոգեկան առողջությունը նույնիսկ համաշխարհային համաճարակից առաջ «մոռացված խնդիր էր գլոբալ առողջության մեջ»:

«Մոտ մեկ միլիարդ մարդ ունի հոգեկան խանգարումներ, տարեկան երեք միլիոն մարդ մահանում է ալկոհոլի վնասակար օգտագործումից, և աշխարհում յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ մարդ ինքնասպան է լինում», - ասել է նա։

Նա շեշտել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը մտադիր է համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռել այս խնդիրների վրա: Այդ նպատակով, հոկտեմբերի 10-ին, երբ նշվում է Հոգեկան առողջության պահպանման համաշխարհային օրը, ԱՀԿ-ն անցկացնելու է միջազգային առցանց ֆորում `համապատասխան ծառայությունների աջակցության համար:

Placeholder
ԱՀԿ. Համավարակն ազդել է միլիոնավոր մարդկանց հոգեկան առողջության վրա