«Լոռի» ֆուտբոլային ակումբի կազմը համալրվել է
Սպորտ
18:30 28/08/2020
Հայաստան

«Լոռի» ֆուտբոլային ակումբի կազմը համալրվել է

Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում:Այս մասին տեղեկացնում է  ակումբի մամուլի ծառայությունը:

Կարապետ Մանուկյանը համալրել է «Լոռին»։ 28-ամյա հարձակվողի վերջին ակումբը Երեւանի «Լոկոմոտիվն» էր, որտեղ անցկացրել է 43 խաղ, դարձել 27 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ։Մանուկյանը «Փյունիկի» սան է, հանդես է եկել նաեւ Երեւանի «Ալաշկերտում»։ Հայաստանի առաջին խմբի առաջնությունում Մանուկյանն ընդհանուր առմամբ դարձել է 70 գոլի հեղինակ։

Մանուկյանի հետ կնքվել է 1+1 ֆորմատով պայմանագիր։

Placeholder