Տավուշում հուլիսյան հրետակոծությունից վնասված տները նորոգվում են
Հասարակություն
11:02 28/08/2020
Հայաստան

Տավուշում հուլիսյան հրետակոծությունից վնասված տները նորոգվում են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Կառուցենք Հայաստանը նորովի» վերնագրով տեսանյութ, որը պատմում է Տավուշում հուլիսյան հրետակոծություններից հետո վնասված տների նորոգման աշխատանքների մասին:

Ներքին Կարմիրաղբյուրում նորոգվում է հրետակոծությունից վնասված 9 տուն, Չինարիում նորոգվում է հրետակոծությունից վնասված 12 տուն, բազմազավակ ընտանիքի համար էլ կառուցվում է նոր տուն, Այգեպարում նորոգվում է հրետակոծությունից վնասված 28 տուն։ 

Հուլիսյան հրետակոծության հետևանքով Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի և Այգեպար համայնքներում տուժել էր ավելի քան ութ տասնյակ տուն, 14 բնակարան։ Վնասված տների վերանորոգման և վերականգնման համար կառավարությունը հատկացրել է 303 միլիոն դրամ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Placeholder
Տավուշում հուլիսյան հրետակոծությունից վնասված տները նորոգվում են