«Բարսելոնայի» ղեկավարները հրաժարվել են հանդիպել Մեսսիի հետ
Աշխարհում
17:31 29/08/2020
Աշխարհ

«Բարսելոնայի» ղեկավարները հրաժարվել են հանդիպել Մեսսիի հետ

«Բարսելոնայի» ղեկավարությունը հրաժարվել է հանդիպել հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին Թվիթերում գրել է լրագրող Գիյոմ Բալագեն։

Ըստ աղբյուրի, ֆուտբոլիստը փաստաբանների հետ միասին պլանավորել է զրուցել թիմի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու պայմանագրի վաղաժամկետ դադարեցման հարցը: Նշվում է, որ ղեկավարությունը մտադիր է փոխհատուցում ստանալ 700 միլիոն եվրոյի չափով:

Մեսսին կատալոնական թիմում է 2004-ից։ «Բարսելոնայի» հետ նա  նվաճել է 34 տիտղոս: Հարձակվողը վեց անգամ ստացել է «Ոսկե գնդակը»: Անցած մրցաշրջանում նա Իսպանիայում մասնակցել է առաջնության 33 խաղի, որոնցում դարձել է 25 գոլի ու 21 գոլային փոխանցման հեղինակ:

Անհաջող մրցաշրջանից հետո արգենտինացին տեղեկացրել է ակումբին պայմանագիրը ժամանակից շուտ դադարեցնելու մասին։
 

Placeholder