Գիտնականները պատմության մեջ առաջին անգամ հավաքել և ուսումնասիրել են դինոզավրերի ամբողջական կմախքը
Հասարակություն
19:33 29/08/2020
Աշխարհ

Գիտնականները պատմության մեջ առաջին անգամ հավաքել և ուսումնասիրել են դինոզավրերի ամբողջական կմախքը

Դինոզավրերի լիովին նույնականացված առաջին կմախքը վերջապես մանրամասնորեն ուսումնասիրվել է և գտել  իր տեղը սողունների ընտանիքի «տոհմածառի» վրա, գրում է news.ru-ն։

Նշվում է, որ ավարտվել է իսկապես պատմական նախագիծ, որը սկսվեց դեռևս հեռավոր 19-րդ դարում: Այժմ ևրբևէ գտնված առաջին դինոզավրերի նույնականացված կմախքը, ի վերջո, պատրաստ է գիտական հանրությանը ներկայացվելու համար։

Ըստ միջազգային մասնագիտական հանրության, ներկայացված կմախքն, ամենայն հավանականությամբ, նույնն է որևէ դարաշրջանի  բոլոր զրահապատ «հրեշների», մասնավորապես՝  սցելիդոզավրերի համար։

«Բազմաթիվ հետազոտություններից և հակասություններից հետո, դոկտոր Նորման կարողացել է ամբողջությամբ իրականացնել սցելիդոզավրերի հետ կապված մասնագետներին հայտնի բոլոր նյութերի ուսումնասիրությունը, և նրա հայտնագործությունները շատ առումներով դարձել են ռահվիրա»,- տեղեկացնում է Քեմբրիջի համալսարանի կայքը:

Այսպիսով, այժմ, երբ ուսումնասիրվել է սողունի անատոմիան, սցելիդոզավրերի ուրույն տեղն արդեն հայտնի է՝ սողունների «տոհմածառի» վրա։

Placeholder