Վիտալի Բալասանյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին
Քաղաքական
12:18 31/08/2020
Հայաստան

Վիտալի Բալասանյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հրապարակել Արցախի Հանրապետության առաջին նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվա կապակցությամբ։

«Մեծարգո  նախագահ

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Որպես Արցախյան ազգային ազատագրական պայքարի առաջնորդներից  և Արցախի Հանրապետության առաջին նախագահ՝ Դուք նշանակալի ներդրում եք ունեցել մեր անկախ պետականության ստեղծման, կայացման ու զարգացման,  պետության  առջև ծառացած մարտահրավերների լուծման, դժվարությունների հաղթահարման, պաշտպանունակության ապահովման ու ամրապնդման, Արցախյան խնդրի կարգավորման և հաղթանակների կերտման գործում: 

Ձեր նվիրյալ ծառայությամբ  և երկարամյա պետականամետ գործունեությամբ Դուք վկայել եք Ձեր անվերապահ նվիրումն ու սերը՝ հանուն հայրենի մեր երկրի ու մեր ժողովրդի՝ վաստակելով հայրենակիցների մեծ հարգանքը և զգալի հեղինակությունը արտերկրում:

Առանձնահատուկ ջերմությամբ ուզում եմ լավագույն բարեմաղթանքներս հղել Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին, վստահ եմ, որ նրանք  պահպանելով Ձեր օջախի ավանդույթները, բարի համբավն ու արժանապատվությունը, Ձեզ հետ միասին իրենց հոգու արիությամբ և տոկունությամբ, անսպառ ուժով ու կորովով կհաղթահարեն բոլոր փորձությունները՝  ի բարօրություն Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի:

Թող Աստված օրհնի Ձեզ և Ձեր ընտանիքը՝ շնորհելով ամենքիդ հոգու խաղաղություն, անկոտրում կամք և զորություն:

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյան»,-ասված է շնորհավորական խոսքում։

Placeholder
Վիտալի Բալասանյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին