Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է ներկայացնել կատալոնական «Բարսելոնայի» առաջատար խաղացող Լիոնել Մեսսին։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին Թվիթերում գրել է լրագրող Մարսելո Բախլերը։
Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» խնդրել է արգենտինացու խաղերից արխիվային նյութեր, որպեսզի նրա մասին տեսանյութ պատրաստի։
Հիշեցնենք, որ Մեսսին հրաժարվել էր մարզվել «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հետ։ Նա հայտարարել էր, որ իրեն այլևս չի համարում այդ թիմի խաղացող։
Placeholder