Մեսսիի հայրը պատրաստվում է բանակցել «Բարսելոնայի» հետ
Աշխարհում
11:35 31/08/2020
Աշխարհ

Մեսսիի հայրը պատրաստվում է բանակցել «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսիի հայրը՝ Խորխե Մեսսին, պատրաստվում է հանդիպել կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։ 

Բարտոմեուն արդեն պայմանավորվել է հանդիպել Խորխե Մեսսիի հետ սեպտեմբերի 3-ին: Ակումբի ղեկավարը պնդելու է, որ արգենտինացին պետք է մնա ակումբում: Իր հերթին, Խորխեն «կատալոնացիների» ղեկավարությանը կբացատրի, որ իր որդին ցանկանում է հեռանալ Չեմպիոնների լիգայում անընդհատ ձախողումների պատճառով:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը «Բարսելոնային» ասել է, որ ցանկանում է հեռանալ ակումբից:

Արգենտինացու համար գլխավոր հավակնորդը անգլիական «Մանչեսթեր Սիթին» է:

Placeholder
Մեսսիի հայրը պատրաստվում է բանակցել «Բարսելոնայի» հետ