Կայծակից 10 երիտասարդ ֆուտբոլիստներ են մահացել
Աշխարհում
18:45 31/08/2020
Աշխարհ

Կայծակից 10 երիտասարդ ֆուտբոլիստներ են մահացել

Ուգանդայում կայծակի հարվածից տասը երիտասարդ ֆուտբոլիստներ են մահացել։ Լետնա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է LADBible- ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին:

Ամպրոպի ժամանակ նրանք եղել են խաղադաշտում, հարևանությամբ գտնվող տան տանիք են բարձրացել, որտեղ էլ նրանց կայծակը հարվածել է։ 9 ֆուտբոլիստները հենց տեղում են մահացել, մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Ֆուտբոլիստները 10-16 տարեկան էին:

Տեղի ոստիկանությունից նշել են, որ  կատարվածը  «ցավալի ու տխուր միջադեպ» է: Արտակարգ իրավիճակների նախարարն ասել է, որմիջադեպի համար պատասխանատու են այն ինժեներները, ովքեր շենքի տանիքին պետք է կայծակի ձողեր տեղադրեին:

Placeholder
Կայծակից 10 երիտասարդ ֆուտբոլիստներ են մահացել