31.08.2020. Կորոնավիրուսի 31 նոր դեպք է գրանցվել, երեք հիվանդ է մահացել
Օրվա թեմա
11:01 31/08/2020
Հայաստան

31.08.2020. Կորոնավիրուսի 31 նոր դեպք է գրանցվել, երեք հիվանդ է մահացել

Օգոստոսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43781 դեպք, որոնցից 37722-ն` առողջացած, 879-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4912 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 205940 թեստավորում:

«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 31 նոր դեպք և 72 առողջացած»,-հայտնում են նախարարությունից։

Անցած մեկ օրվա ընթացքում երեք մարդ է մահացել։  Պացիենտները եղել են 85 տարեկան տղամարդ և 84 տարեկան կին: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 268 է:

Հայաստանում ընդհանուր առմամբ մահացել է կորոնավիրուսով 1 147 հիվանդ։

 

Placeholder
31.08.2020. Կորոնավիրուսի 31 նոր դեպք է գրանցվել, երեք հիվանդ է մահացել