Վրաստանում խորհրդարանական ընտրությունների օրը հայտնի է
Քաղաքական
16:05 31/08/2020
Տարածաշրջան

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների օրը հայտնի է

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 31-ին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Ես ուզում եմ դիմել հասարակությանը և հորդորել օգտագործել ընտրություններից առաջ այս երկու ամիսը հնարավորինս խաղաղ»,- նշված է նախագահի հայտարարության մեջ։

Սահմանադրության համաձայն, Վրաստանում 150 պատգամավորներից 120-ը կընտրվեն խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով, իսկ 30-ը` մեծամասնական ընտրակարգով:

Placeholder
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների օրը հայտնի է