«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը վերանվանվել է
Առողջություն
14:13 31/08/2020
Հայաստան

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը վերանվանվել է

Առողջապահական համակարգում բարեփոխումների արդյունքում, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը վերանվանվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի։ Այս մասին տեղեկանում ենք Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

«Նախկին ՀՀ ԱՆ «Նորք» ԻԿՀ և ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի միավորման արդունքում գործելու է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը։

Առողջապահական համակարգում կատարված և կատարվող բարեփոխումները լինելու են շարունակական ի նպաստ հանրային առողջության։

ԻՀԱԿ-ը ընդամենը երկու բուժհաստատությունների միավորում չէ։ Այն կոչված է համազգային նպատակներին, նոր և ընդգրկուն գաղափարների իրագործմանը, որոնք նոր որակ և զարգացման հարթակ են ստեղծում առողջապահական համակարգի համար»,- հայտնում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից։ 

Placeholder
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը վերանվանվել է