Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լավրով. Երևանը և Բաքուն կարող են շահագրգռված լինել հարաբերություններում լարվածության թուլացման մեջ
Հայաստանը և Ադրբեջանը շահագրգռված են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իրավիճակը նորմալանա: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԳԻՄՕ-ի՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանը:
Նա հաղորդել է, որ նախօրեին շփվել է արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:
«Մենք զգացում ունենք, որ երկու կողմն էլ շահագրգռված են, որպեսզի իրավիճակը հանդարտվի, որպեսզի վերսկսվեն հանդիպումները, որոնք տարածաշրջանում կազմակերպում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,- ասել է Լավրովը: