Հռոմի պապը հորդորում է դուրս գրել COVID-19-ից տուժած աղքատ երկրներին ունեցած պարտքերը
Աշխարհում
17:30 01/09/2020
Աշխարհ

Հռոմի պապը հորդորում է դուրս գրել COVID-19-ից տուժած աղքատ երկրներին ունեցած պարտքերը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մեկ անգամ ևս կոչ է արել միջազգային հանրությանը դուրս գրել կորոնավիրուսի վարակից լրջորեն տուժած աղքատ երկրների պարտքերը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Ըստ նրա, այդ երկրները լուրջ առողջապահական, սոցիալական և տնտեսական ճգնաժամերի առաջ են կանգնած:

Հռոմի պապն առաջարկել է վերականգնել արդարացի սոցիալական հարաբերությունները՝ վերադարձնելով յուրաքանչյուրին իր ազատությունն ու ունեցվածքը և ներելով ուրիշների պարտքերը։

Նա շեշտել է, որ չպետք է մոռանալ մոլորակի հարավի շահագործման պատմությունը, որի արդյունքում ձևավորվել է բնապահպանական մեծ պարտք։ Այն, ըստ Հռոմի պապի,  առաջացել էր հիմնականում ռեսուրսների թալանման և թափոնների վերամշակման համար չափազանց մեծ բնական տարածքի օգտագործման պատճառով:

Placeholder
Հռոմի պապը հորդորում է դուրս գրել COVID-19-ից տուժած աղքատ երկրներին ունեցած պարտքերը