ԱՀԿ-ն աջակցում է միջազգային սահմանների բացմանը
Աշխարհում
11:00 01/09/2020
Աշխարհ

ԱՀԿ-ն աջակցում է միջազգային սահմանների բացմանը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աջակցում է կարանտինից հետո երկրների վերաբացմանը, սակայն կարևոր է նախազգուշական միջոցներ ձեռնարկել աղետը կանխելու համար: Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասուլիսում ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։

«ԱՀԿ-ն ամբողջությամբ աջակցում է տնտեսությունները և հաղորդակցությունը բացելու ջանքերին: Մենք ուզում ենք տեսնել, թե ինչպես են երեխաները վերադառնում դպրոց, իսկ մարդիկ  իրենց աշխատավայրեր։ Բայց մենք ուզում ենք տեսնել, որ դա տեղի է ունենում անվտանգ ... Որքան շատ երկրներ վերահսկեն վիրուսը, այնքան ավելի շատ նրանք կարող են բացվել: Առանց վերահսկողությամբ բացումը՝ աղետի բաղադրատոմս է », - ասել է նա:

ԱՀԿ գլխավոր տնօրենի խոսքով, պետությունները պետք է առնվազն չորս հիմնական քայլ կատարեն նախքան նորմալ կյանքին վերադառնալը։

Մասնավորապես, սահմանափակել վիրուսի փոխանցումը մարդկանց մեծ խմբերին: Նման դեպքեր  գրանցվում են զանգվածային միջոցառումների ժամանակ, այդ թվում ՝ գիշերային ակումբներում, մարզադաշտերում, մեծ կրոնական հավաքույթներում: Երկրորդ, կարևոր է պաշտպանել վիրուսից առավել խոցելի խմբերը `մահացությունը նվազեցնելու համար: Երրորդ, յուրաքանչյուր մարդ պետք է իր ներդրումն ունենա  հասարակության անվտանգության ապահովման հարցում՝ դիմակ կրելով, հեռավորություն պահպանելով և ձեռքերը լվանալով: Եվ չորրորդ, իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն դեպքերը հայտնաբերելու, մեկուսացնելու, թեստավորելու  և բուժելու, ինչպես նաև կոնտակտավորներին հայտնաբերելու ուղղությամբ։

Placeholder