Ամենից շատ կարդացված նյութեր
.jpeg)
Սեպտեմբերի 1-ն է՝ ուսումնական տարվա սկիզբը, սակայն դպրոցների դռները փակ են, բակերը դատարկ, անսովոր լռություն է։
Այս տարի, պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, ուսումնական տարվա մեկնարկը հետագձվել է. հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին։
Բարձրագույն ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: Մյուս բոլոր կուրսերի ուսանողների համար դասերի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 15-ից։