«Հայաստանը պաշտոնապես ճանաչո՞ւմ է Լուկաշենկոյին որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ»
Քաղաքական
10:26 01/09/2020
Հայաստան

«Հայաստանը պաշտոնապես ճանաչո՞ւմ է Լուկաշենկոյին որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ»

«Մենք մեծ հույս ունենք, որ Բելառուսում ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի խաղաղ ճանապարհով»,-«Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Հարց-Հայաստանի վարչապետ Փաշինյանն իշխանության եկավ «թավշյա», անարյուն հեղափոխությամբ։ Հիմա ստացվում է, որ Հայաստանն աջակցում է բելառուսական առաջնորդին։
Մնացականյան-Որևէ կասկած չկա, որ բարդ իրավիճակի լուծման բանալին գտնվում է Բելառուսի ժողովդրի ձեռքում։ Հայաստանն անցել է իր ուղին, և դրանց միջև զուգահեռներ տանելը ճիշտ չէ։ Այո, կարող են լինել ինչ-որ ընդհանուր չափանիշներ, բայց ընդհանուր առմամբ, դրանք տարբեր իրավիճակներ են։ Ամենակարևորն ընդունելն ու ճանաչելն է, որ հարցի լուծմումը կախված է Բելառուսի ժողովրդից։ Մենք հույս ունենք, որ այս իրավիճակը հանգուցալուծումը խաղաղ կլինի։

Հարց-Հայաստանը պաշտոնապես ճանաչո՞ւմ է  Լուկաշենկոյին որպես Բելառուսի լեգիտիմ առաջնորդ։
Մնացականյան-Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի նախագահին։ Մենք կհետևենք, թե ինչպես է Բելառուսի ժողովուրդը լուծելու այս խնդիրը։ Մենք մտադիր ենք աշխատել Բելառուսի հետ բոլոր ուղղություններով,  ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ձևաչափերում։

Placeholder
«Հայաստանը պաշտոնապես ճանաչո՞ւմ է Լուկաշենկոյին որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ»