Լոս Անջելեսում ոստիկանությունը զինված աֆրոամերիկացու է գնդակահարել
Իրավունք
11:29 01/09/2020
Աշխարհ

Լոս Անջելեսում ոստիկանությունը զինված աֆրոամերիկացու է գնդակահարել

Լոս Անջելեսում ոստիկանությունը կրակել ու սպանել է ատրճանակով զինված աֆրոամերիկացու, որը դիմադրել է ձերբակալության ժամանակ:  «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով շերիֆի գրասենյակի խոսնակին:

Հաղորդվում է, որ ոստիկանությունը կանգնեցրել է երթևեկության կանոնները խախտող հեծանվորդին: Նրանց և աֆրոամերիկացու միջև սկսվել է կոնֆլիկտ, որի ընթացքում տղամարդու մոտից ընկել է կիսաավտոմատ ատրճանակը: Դրանից հետո ոստիկանությունը կրակ է բացել:

Կատարվում է դեպքի հետաքննություն: Միջադեպի վայրում հավաքվել են ցուցարարներ:

Placeholder
Լոս Անջելեսում ոստիկանությունը զինված աֆրոամերիկացու է գնդակահարել