Հենրիխ Մխիթարյանն արդեն պաշտոնապես «Ռոմայի» ֆուտբոլիստ է
Աշխարհում
21:42 31/08/2020
Աշխարհ

Հենրիխ Մխիթարյանն արդեն պաշտոնապես «Ռոմայի» ֆուտբոլիստ է

Լոնդոնի «Արսենալը» իր պաշտոնական էջում հայտնել է, որ կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի  հետ խզել է պայմանագիրը։ soccer.ru-ի հաղորդմամբ, հայտնում են, որ կողմերը փոխհամաձայնությամբ են խզել պայմանագիրը։

Մխիթարյանը կշարունակի կարիերան իտալական «Ռոմայում», որտեղ վարձավճարով հանդես է գալիս 2019 թվականի սեպտեմբերից։ 

«Արսենալի» հետ պայմանագրի վերջնաժամկետը հաջորդ մրցաշրջանի ավարտն էր։

«Արսենալը» շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին ակումբում ներդրման համար և նրան ամենալավն է մաղթել ապագայում։

Placeholder
Հենրիխ Մխիթարյանն արդեն պաշտոնապես «Ռոմայի» ֆուտբոլիստ է