ԱՀԿ-ն ողջունում է կորոնավիրուսի դեմ պայքարի Շվեդիայի ռազմավարությունը
Աշխարհում
10:35 01/09/2020
Աշխարհ

ԱՀԿ-ն ողջունում է կորոնավիրուսի դեմ պայքարի Շվեդիայի ռազմավարությունը

Կորոնավիրուսային համաճարակի դեմ երկարաժամկետ պայքարում մեղմ սահմանափակումներ մտցնելու Շվեդիայի ռազմավարությունը պետք է օրինակելի լինի այլ պետությունների համար։ Նման կարծիք է  հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ, բժիշկ Դեյվիդ Նաբարոն:

«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ԱՀԿ հատուկ բանագնացն ասել է, որ այս երկրի իշխանությունները ապավինում են բնակչության բարեխիղճությանը՝ չսահմանելով խիստ սահմանափակող միջոցներ: Նրա խոսքով, հետագայում նման ռազմավարություն պետք է իրականացնեն այլ պետությունները ևս։

Շվեդիայի իշխանությունները կարանտինային խիստ միջոցներ չեն կիրառել՝ մարդկանց կոչ անելով պահպանել սոցիալական հեռավորությունը, իսկ հնարավորության դեպքում ՝ հեռակա աշխատել: Դպրոցները, մանկապարտեզներն ու ռեստորանները մնացին բաց, բայց բոլոր հանրային միջոցառումները չեղյալ հայտարարվեցին: Շվեդիայի տնտեսությունը, ինչպես և այլ երկրների տնտեսությունը, զգացել է համաճարակի բացասական հետևանքները. գործազրկության մակարդակը 2020-ի ամռանը հասել է գրեթե 9% -ի, ՀՆԱ-ի անկումը կանխատեսվում է մինչև 7%: Շվեդիայում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 87 հազարը, մահացել է ավելի քան 5,8 հազար մարդ:

Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց կորոնավիրուսային համաճարակի բռնկման մասին: ԱՀԿ վերջին տվյալների համաձայն ՝ աշխարհում հայտնաբերվել է վարակի շուրջ 24,5 միլիոն դեպք, մահացել է գրեթե 833 հազար մարդ:

Placeholder
ԱՀԿ-ն ողջունում է կորոնավիրուսի դեմ պայքարի Շվեդիայի ռազմավարությունը