02.09.2020. Կորոնավիրուսի 197 նոր դեպք, մահվան չորս դեպք
Օրվա թեմա
11:31 02/09/2020
Հայաստան

02.09.2020. Կորոնավիրուսի 197 նոր դեպք, մահվան չորս դեպք

Սեպտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44075 դեպք, որոնցից 38631-ն` առողջացած, 884-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4291 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 209389 թեստավորում:

«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 197 նոր դեպք և 275 առողջացած»,-հայտնում են ԱՆ-ից։

Նախորդ օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով չորս հիվանդ։  Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ), 63 (տղամարդ) և 72 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 269 է:

Մինչ այսօր Հայաստանում մահացել է կորոնավիրուսով 1 153 հիվանդ։

Placeholder
02.09.2020. Կորոնավիրուսի 197 նոր դեպք, մահվան չորս դեպք