Վենետիկում բացվում է 77-րդ կինոփառատոնը
Մշակույթ
18:42 02/09/2020
Աշխարհ

Վենետիկում բացվում է 77-րդ կինոփառատոնը

Վենետիկում այսօր մեկնարկում է 77-րդ կինոփառատոնը։ Տոնական արարողության ընթացքում դերասանուհի Թիլդա Սուինտոնին հանձնվելու է  «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» պատվավոր արձանիկը կինեմատոգրաֆիայում ունեցած ներդրման համար։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, Սուինտոնը կներկայացնի Պեդրո Ալմոդովարի կարճամետրաժ ֆիլմը՝ «Մարդկային ձայնը», որում հանդես է եկել գլխավոր դերում: Ֆիլմն ընդգրկվել է փառատոնի արտամրցութային ծրագրում:

Վենետիկի կինոփառատոնի պաշտոնական ծրագրին կմասնակցեն ավելի քան 60 ֆիլմ աշխարհի 50 երկրից։ 

Չնայած կորոնավիրուսային համաճարակին, կինոփառատոնի կազմկոմիտեն որոշել էր միջոցառումը չանցկացնել առցանց ձևաչափով: Այնուամենայնիվ, կազմակերպիչներն անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկել կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:

Placeholder
Վենետիկում բացվում է 77-րդ կինոփառատոնը