Եգիպտոսում պատմել են՝  ինչպես կարելի է սեպտեմբերին վերսկսել մշակութային զբոսաշրջությունը
Աշխարհում
10:04 02/09/2020
Աշխարհ

Եգիպտոսում պատմել են՝ ինչպես կարելի է սեպտեմբերին վերսկսել մշակութային զբոսաշրջությունը

Եգիպտոսը մտադիր է սեպտեմբերին մշակութային տեսարժան վայրեր բացել, բայց օբյեկտներն ու տրանսպորտը պետք է գործեն իրենց առավելագույն հզորության 50 տոկոսով։ Ռիա.ռու-ի հաղորդմամբ, հայտնել է Arab New-ը:

Վերին Եգիպտոսի մշակութային զբոսաշրջության շուկայավարման հանձնաժողովի ղեկավար Մոհամմեդ Օսմանն ասել է, որ Լյուքսորի և Ասուանի հյուրանոցները ավարտել են օտարերկրյա և ներքին հյուրերին դիմավորելու նախապատրաստական աշխատանքները:

Նա ավելացրել է, որ Լեհաստանից և Բելգիայից ճանապարհորդներն առաջինը կայցելեն հնագիտական և մշակութային վայրեր: Այնուհետև խմբեր կգան Ճապոնիայից, Հարավային Կորեայից և Ֆրանսիայից:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Էլ Սիսին ասել է, որ Լյուքսորի միջազգային օդանավակայանը պատրաստ է ընդունել օտարերկրյա հյուրերին։

Նշվում է, որ Եգիպտոսի չորս օդանավակայաններում՝ Հուրգադա, Շարմ էլ-Շեյխ, Մարսա Ալամ և Տաբա, օտարերկրացիները կկարողանան 30 դոլար արժողությամբ կորոնավիրուսի համար PCR թեստ հանձնել:

Placeholder
Եգիպտոսում պատմել են՝ ինչպես կարելի է սեպտեմբերին վերսկսել մշակութային զբոսաշրջությունը