Քուվեյթը կորոնավիրուսի պատճառով «զրոյի վրա է»
Տնտեսություն
17:01 02/09/2020
Աշխարհ

Քուվեյթը կորոնավիրուսի պատճառով «զրոյի վրա է»

Քուվեյթը, որը նավթ արտահանող գլխավոր երկրներից է, տնտեսապես վատ վիճակում է։ Նշվում է, որ պատճառը կորոնավիրուսի ընթացքում էներգառեսուրսների գնի նվազումն է և նավթի եկամուտների նվազումը։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անեոլով Bloomberg-ին։

Քուվեյթի ազգային բյուջեն չափազանց փոքր է, այս պահին դա բավարար չէ նույնիսկ քաղծառայողներին աշխատավարձ վճարելու համար:

Ճգնաժամն ազդել է  նաև նավթային արդյունաբերության հետ սերտորեն կապված այլ պետությունների վրա: Այսպես, տուժել է Սաուդյան Արաբիան, Բահրեյնը և Օմանը:
 

Placeholder
Քուվեյթը կորոնավիրուսի պատճառով «զրոյի վրա է»