Ինչպե՞ս աչքերը պաշտպանել հեռախոսի կապույտ լույսից
Աշխարհում
09:00 02/09/2020
Հայաստան

Ինչպե՞ս աչքերը պաշտպանել հեռախոսի կապույտ լույսից

Ակնաբույժ Մարինա Ցարեգորոդցևան խոսել է աչքերի համար սմարթֆոնների կամ համակարգիչների էկրաններից արտանետվող կապույտ լույսի վտանգների մասին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Ըստ նրա, այդպիսի լույսը արեգակնային սպեկտրի մի մաս է, որն իր մեջ ներառում է լույսի մանուշակագույնից մինչև կապույտ ալիքներ: Նրա խոսքով, այդ լույսը խաթարում է մելատոնինի արտադրությունը, ինչը կարող է հանգեցնել վատ քնի:

Այս առումով մասնագետը նշել է, որ արժե նվազագույնի հասցնել սարքերի օգտագործումը, հատկապես քնելուց առաջ:

Նա նաև խորհուրդ է տվել հատուկ համակարգչային ակնոցներ կրել՝ մոնիտորի առջև աշխատելիս: Դրանք գործում են էլեկտրամագնիսական ճառագայթումը չեզոքացնելու, ցուցադրման մակերեսից ճառագայթները վերացնելու համար։

Բացի այդ, Ցարեգորոդցևան խորհուրդ է տվել չմոռանալ կարգավորել էկրանի լուսավորությունը և փոխել այն՝ կախված շրջապատող լուսավորությունից:

Placeholder
Ինչպե՞ս աչքերը պաշտպանել հեռախոսի կապույտ լույսից