Նեյմարը և «ՊՍԺ» երկու այլ ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով
Սպորտ
18:44 02/09/2020
Աշխարհ

Նեյմարը և «ՊՍԺ» երկու այլ ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով

Ֆրանսիական «ՊՍԺ»-ում կորոնավիրուսով են վարակվել Նեյմարը, Լեանդրո Պարեդեսը և Անխել Դի Մարիան, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Նրանք բոլորը ակումբ են վերադարձել Իբիցայում անցկացրած արձակուրդից հետո: Այժմ այս խաղացողները մեկ շաբաթով մեկուսացված են։

Ավելի վաղ, առանց նշելու խաղացողների անունները, «ՊՍԺ»-ի մամուլի ծառայության կողմից հաղորդվել էր կորոնավիրուսի երեք դրական թեստերի մասին:

Հիշեցնենք, որ «ՊՍԺ»-ն Ֆրանսիայի գործող չեմպիոնն է:

«ՊՍԺ»-ն հասել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2019/20 եզրափակիչ, որտեղ զիջել է Մյունխենի «Բավարիային»: Նշվում է, որ «ՊՍԺ»-ի 2020/21 առաջնության հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 10-ին։
 

Placeholder