Շուրջ 20 մեքենայից կողային հայելիներ է գողացել
Իրավունք
12:20 02/09/2020
Հայաստան

Շուրջ 20 մեքենայից կողային հայելիներ է գողացել

Ոստիկանության Մարաշի բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Բաբաջանյան փողոցի 31-ամյա մի բնակիչ գողություններ է անում: Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո օգոստոսի 21-ին կասկածվողը Բեյրութի փողոցից, իր վարած «Շկոդա» մակնիշի տաքսի մեքենայով, բերման ենթարկվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք:

Կասկածյալի մեքենայից հայտնաբերվել են մոտ 50 տարբեր մակնիշի մեքենաների կողային հայելիներ:

Պարզվել է, որ նա հուլիսից օգոստոս ամիսը Երևանի տարբեր վարչական շրջաններում երկու տասնյակից ավելի մեքենաներից գողություններ է արել:

Գողոնն առգրավված է։

Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Placeholder