Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երեկվա ընթացքում Բելառուսում ոստիկանները 78 ցուցարարի են ձերբակալել, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ ներկայացնելով իրավապաշտպանների տրամադրած տվյալները։
«Սեպտեմբերի 1-ին Մինսկում ձերբակալվածների ցուցակում արդեն կա ավելի քան 70 մարդ: Նրանցից շատերն ազատ են արձակվել, բայց ոմանք դեռ կմնան մեկուսարանում` մինչև դատավարության մեկնարկ: Կալանավորվածների մեջ կան նաև լրագրողներ»,- հաղորդել է «Վիասնա» իրավապաշտպան կենտրոնը։
Նշվում է, որ ցուցակը կհամալրվի: Ձերբակալված լրագրողների շրջանում սկզբում եղել է մոտ 10 մարդ, ոստիկանության բաժնում նրանց փաստաթղթերը ստուգելուց հետո չորս հոգի ազատ է արձակվել, միևնույն ժամանակ վեց հոգի մնացին ոստիկանությունում։ Ձերբակալվածների ճշգրիտ թիվը Բելառուսի ՆԳՆ-ն կհաստատի այսօր։
Սեպտեմբերի 1-ին Մինսկում և հանրապետության մարզերում տեղի ունեցած ամենամեծ ակցիաներից մեկը համալսարանականների ակցիան է եղել, որին մասնակցել է շուրջ 2 հազար մարդ: