Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կշարունակի մնալ կալանքի տակ
Իրավունք
18:34 02/09/2020
Հայաստան

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կշարունակի մնալ կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի,  ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի խափանման միջոցը փոփոխելու մասին պաշտպանների միջնորդությունը մերժեց։ Կարեն Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, այսօր քննվում է Կարեն Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ  հարցը։ Պաշտպան Ամրամ Մակինյանը նշել էր, որ Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու որևէ իրավաչափ հիմք չկա, խնդրել նրա նկատմամբ կիրառել կալանավորման հետ չկապված այլընտրանքային խափանման միջոց։

Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ՝ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև նրա ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին:

Placeholder
Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կշարունակի մնալ կալանքի տակ