Իրանցի հայտնի ըմբշամարտիկին մահապատժի են դատապարտել
Իրավունք
12:41 02/09/2020
Տարածաշրջան

Իրանցի հայտնի ըմբշամարտիկին մահապատժի են դատապարտել

Իրանում պատժաչափեր են սահմանել պետության ղեկավարության դեմ 2018 թվականի բողոքի ակցիաների մի քանի մասնակցի նկատմամբ:  Վեստի.ռու կայքը գրում է, որ Իսլամական Հանրապետության գերագույն դատարանը մահապատժի է դատապարտել հայտնի ըմբշամարտիկ, Իրանի բազմակի չեմպիոն Նավիդ Աֆքարիին:

Նրան մեղադրում էին բողոքի շարժման մեջ հատկապես ակտիվ դերակատարության համար և մահապատժի երկու վճիռ են արձակել:

27-ամյա ըմբշամարտիկը ամբաստանյալի աթոռին էր իր եղբայրների հետ, որոնք ազատազրկման են դատապարտվել: Բոլոր ամբաստանյալների համար նաև մտրակի 74 հարված է սահմանվել:

Placeholder
Իրանցի հայտնի ըմբշամարտիկին մահապատժի են դատապարտել