Ավտոբուսում կորոնավիրուսով վարակվելը բավականին հեշտ է
Աշխարհում
19:34 02/09/2020
Աշխարհ

Ավտոբուսում կորոնավիրուսով վարակվելը բավականին հեշտ է

Չինաստանում ավտոբուսում կորոնավիրուսով հիվանդ ուղևորը վարակել է 24 մարդու: Սա ապացուցում է կորոնավիրուսի փոխանցման հնարավորությունը ոչ միայն միկրոկաթիլներով, այլև օդով։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նշված է  Ջորջիա նահանգի համալարանի  մասնագետների և Չինաստանի հետազոտական կենտրոնների փորձագետների ուսումնասիրության մեջ: Հետազոտությունը հրապարակվել է JAMA Interior Medicine ամսագրում:

2020-ի հունվարին, մինչև սոցիալական հեռավորության միջոցների ներդրումը, Չինաստանի արևելքում 128 բուդդիստ երկու ավտոբուսով հիսուն րոպե ուղևորություն են կատարել: Դրանցից մեկում եղել է ուղևոր,  որը վարակված է եղել  կորոնավիրուսով, բայց դեռ այդ մասին չի իմացել: Ուղևորներից ոչ ոք դիմակ չի կրել: Ուղևորությունից անմիջապես հետո կորոնավիրուս է հայտնաբերվել 24 ուղևորների մոտ, ովքեր վարակված կնոջ հետ նույն ավտոբուսում են եղել, ինչպես նաև յոթ այլ մարդու մոտ, ովքեր այդ օրը արարողության ժամանակ շփվել են նրա հետ: Դեր չի խաղացել, թե ուղևորներն ինչ հեռավորության վրա են գտնվել վարակի աղբյուրից. նույնիսկ վարակվել են մարդիկ, ովքեր նստած են եղել  հիվանդից յոթ շարք հեռու: Այնուամենայնիվ, ռիսկը նվազել է, եթե ուղևորը գտնվել է պատուհանի կամ դռան մոտ:

Գիտնականների խոսքով, հետազոտության արդյունքները հաստատում են այն տվյալները, որ կորոնավիրուսը կարող է փոխանցվել օդով և ոչ միայն միկրոկաթիլների միջոցով: Փոքր տարածությունն անբավարար օդափոխությամբ մեծապես մեծացնում է վարակմանը։ 
 

Placeholder
Ավտոբուսում կորոնավիրուսով վարակվելը բավականին հեշտ է