Զոհրաբյան. Արտերկրի բուհեր ընդունված շատ երիտասարդներ չեն կարողանում մեկնել երկրից
Կրթություն, գիտություն
15:17 02/09/2020
Հայաստան

Զոհրաբյան. Արտերկրի բուհեր ընդունված շատ երիտասարդներ չեն կարողանում մեկնել երկրից

«Արտերկրի բուհեր ընդունված մեր բազմաթիվ երիտասարդներ սահմանների փակ լինելու պատճառով չեն կարողանում մեկնել երկրից»։ Խնդրի մասին բարձրաձայնում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար գրավոր դիմել էի վարչապետին և  այսօր ստացել եմ ԿԳՄՍ նախարարի պատասխանը։

Չգիտեմ որքանո՞վ պատասխանը օգտակար կլինի և կլուծի ուսանողների խնդիրը, այդուհանդերձ, տեղադրում եմ կառավարության պատասխանը, որպեսզի արտերկրի բուհեր ընդունված և ինձ դիմած ուսանողները լինեն իրազեկ»,-գրել է Զոհրաբյանն ու հրապարակել պատասխանները։



Placeholder
Զոհրաբյան. Արտերկրի բուհեր ընդունված շատ երիտասարդներ չեն կարողանում մեկնել երկրից