Կառավարությունը դպրոցների համար 25 դրամով դիմակներ կգնի
Կրթություն, գիտություն
12:52 03/09/2020
Հայաստան

Կառավարությունը դպրոցների համար 25 դրամով դիմակներ կգնի

«Ուղղակի ուզում էի տեղեկացնել, որ այս ձևով ընդունելու դեպքում ձևակերպման և իրականացման խնդիր կառաջանա, քանի որ պահուստային ֆոնդը ներկա պահին գործնականում ամբողջությամբ ծանրաբեռնված է»,- կառավարության նիստում հայտնեց  ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ դիտողություն անելով օրակարգի չզեկուցվող 33-րդ հարցի վերաբերյալ:

Վերջինս նկատեց, որ այդ հարցը չի քննարկվել կոմիտեի նիստում:

Ըստ նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, նախագծով նախատեսվում է հանրակրթական հաստատությունների համար որոշակի պաշտպանիչ միջոցներ գնել:

Ատոմ Ջանջուղազյանն առաջարկեց մինչև վերջնական ստորագրումը լուծում գտնել պահուստային ֆոնդի ավելացման համար, որից հետո միայն նախագիծը հաստատել:

Որոշմամբ նախատեսվում է 25 դրամով բժշկական դիմակներ գնել աշակերտների և ուսուցիչների համար:

Նախագծով նախատեսվում է նաև ձեռքերի ախտահանիչներով ապահովել և' աշակերտներին և դպրոցի անձնակազմին՝ մեկ անձին օրական նախատեսելով 3 մլ: 

Գործադիրը նախատեսում է 1120 դրամով գնել մեկ լիտր ախտահանիչ հեղուկը: Ուսումնական հաստատություններին օրական կտրամադրվի մեկ լիտր քլոր: 

Placeholder
Կառավարությունը դպրոցների համար 25 դրամով դիմակներ կգնի