Բելառուս հեռուստահաղորդավարը 10 օրով կալանավորվել է բողոքի ցույցերին մասնակցելու համար
Իրավունք
17:10 03/09/2020
Աշխարհ

Բելառուս հեռուստահաղորդավարը 10 օրով կալանավորվել է բողոքի ցույցերին մասնակցելու համար

Բելառուս հայտնի հեռուստահաղորդավար Դենիս Դուդինսկուն Մինսկի դատարանը դատապարտել է  10 օրվա վարչական կալանքի՝ չարտոնված բողոքի ակցիային մասնակցելու համար:

«Դուդինսկու գործն արդեն քննվել է, նշանակել են տասօրյա վարչական կալանք, - Ռիա նովոստիին ասել է Մինսկի Պերվոմայսկի շրջանի դատարանի նախագահը:

Նյուզ.ռու-ն գրել էր, որ Բելառուսում երկու հայտնի հեռուստահաղորդավարներ Դենիս Դուդինսկին և Դմիտրի Կոխնոն բերման էին ենթարկվել Մինսկում ցուցարարներին աջակցելու համար:

Երկու շոումեններն էլ հիմնականում զվարճանքի հաղորդումներ էին անցկացնում «Белорусь1» и ОНТ պետական հեռուստաալիքներով:

Դմիտրի Կոխնոյի պատժի մասին դեռ տեղեկություններ չկան:
 

Placeholder