03.09.2020. Կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել, 196 նոր դեպք է գրանցվել
Օրվա թեմա
11:01 03/09/2020
Հայաստան

03.09.2020. Կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել, 196 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 196 նոր դեպք, առողջացել է 224 մարդ։ Մեկ օրում մահացել է 5 մարդ, որից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ 

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (կին), 70 (կին) և 58 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

Այսպիսով, սեպտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44271 դեպք, որոնցից 38855-ն` առողջացած, մահացել է 1158 մարդ, որից 271-ն, ըստ ԱՆ-ի, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4258 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 211281 թեստավորում:

Placeholder
03.09.2020. Կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել, 196 նոր դեպք է գրանցվել