Ռուսաստանը և Բելառուսը պայմանավորվածություն են ձեռք բերել նավթի և գազի վճարների շուրջ
Քաղաքական
17:18 03/09/2020
Տարածաշրջան

Ռուսաստանը և Բելառուսը պայմանավորվածություն են ձեռք բերել նավթի և գազի վճարների շուրջ

Ռուսաստանն ու Բելառուսը Մինսկում կայացած բանակցություններում համաձայնեցրել են էներգակիրների վճարման հարցը: Այդ մասին տեղեկացնում է «BelTA»- ն՝ վկայակոչելով ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հայտարարությունը:

Ըստ «Լենտա ռու»-ի, Ռուսաստանի կառավարության ղեկավարը չի հայտնել ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասները, սակայն նշել է, որ Մոսկվան շահագրգռված է Մինսկի հետ համագործակցության խորացման և այն նոր բովանդակությամբ լրացնելու մեջ:
 

Placeholder
Ռուսաստանը և Բելառուսը պայմանավորվածություն են ձեռք բերել նավթի և գազի վճարների շուրջ