Ամենաբարձր վարձատրվող հայտնիները
Տնտեսություն
19:21 03/09/2020
Աշխարհ

Ամենաբարձր վարձատրվող հայտնիները

Ամերիկացի մոդել Քայլի Ջենները, «Ֆորբսի» վարկածով, ամենաբարձր վարձատրվող հայտնիների վարկանիշում կրկին գրավել է առաջին տեղը: Նրան հաջողվել է  վաստակել 590 միլիոն դոլար: 360tv.ru-ի հաղորդմամբ, Ջեները շահույթը ստացել է իր Kylie Cosmetics  ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսի վաճառքից: Սա նրան թույլ է տվել  առաջատարի դիրքը գրավել «Ֆորբսում»։

Երկրորդ տեղում ռեփեր Քանյե Ուեսթն է, որի եկամուտը 170 միլիոն դոլար է: Նա գումար է վաստակել՝ վաճառելով իր սեփական Yeezy ապրանքանիշի սպորտային կոշիկներ:

Ամենահարուստ հայտնիների առաջատար եռյակը եզրափակում է թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը: Նրա եկամուտը գնահատվում է 106,3 մլն դոլար: Մարզիկն այս գումարը վաստակել է գովազդային պայմանագրերով:

Ֆուտբոլիստներ Քրիշտիանու Ռոնալդուն՝ 105 միլիոն դոլար և Լիոնել Մեսսին՝ 104 միլիոն դոլար, կարողացել են մտնել լավագույն տասնյակի մեջ: Բացի այդ, ցուցակում ընդգրկված են դերասան Թայլեր Փերին, որը կարողացել է վաստակել 97 միլիոն դոլար, ֆուտբոլիստ Նեյմարը (95,5 միլիոն դոլար) և ռադիոհաղորդավար Հովարդ Ստերնը (90 միլիոն դոլար):

Placeholder
Ամենաբարձր վարձատրվող հայտնիները