«Գահերի խաղի» հեղինակները նոր սերիալ են նկարահանում
Մշակույթ
19:42 03/09/2020
Աշխարհ

«Գահերի խաղի» հեղինակները նոր սերիալ են նկարահանում

«Գահերի խաղի» հեղինակներ Դեյվիդ Բենիոֆը և Դ. Բ. Ուայսը «Netflix»-ի հետ համատեղ նկարահանում են «Երեք մարմնի մարտահրավեր» սերիալը, որի հիմքը չինական գիտաֆանտաստիկ համանուն եռագրությունն է։

«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ ստեղծագործության հեղինակը Լյու Ցիզինն է։ Եռագրությունում ներկայացվում է մարդկության առաջին շփումը այլմոլորակայինների հետ։

Ֆիլմի սցենարիստները համատեղ մամուլի ասուլիս ընթացքում ասել են, որ գիրքը լավագույն ֆանտաստ ոճի ստեղծագործությունն է, որ իրենք երբևէ կարդացել են։

«Ամեն ինչ սկսվում է փոքրիկ Կապույտ մոլորակից և ավարտվում մեկ ընդհանուր տիեզերքում։ Մենք անհամբերությամբ սպասում ենք առաջիկա տարիներին, որպեսզի ֆիլմն ամբողջությամբ պատրաստ լինի և ներկայացվի հանդիսատեսի դատին»,- միաձայն ասել են Բենիոֆն ու Ուայսը։

Նախագծի սցենարիստներից մեկն էլ կլինի Ալեկսանդր Վուն։

Նշվում է  նաև, որ ֆիլմի հիմք հանդիսացած եռագրության հեղինակը ևս մասնակցելու է նկարահանումներին, որպեսզի իր խորհուրդներով օգնի նկարահանող խմբին։

«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում ստեղծագործական թիմին, որը հեռուստատեսային էկրանին է հարմարեցնելու «Երեք մարմնի մարտահրավեր» գիրքը», - ասել է Ցիզինը:

Ըստ աղբյուրի, 2019-ի օգոստոսին «Գահերի խաղի» հեղինակները «Netflix»-ի հետ 200 միլիոն դոլարի պայմանագիր են կնքել։

Placeholder
«Գահերի խաղի» հեղինակները նոր սերիալ են նկարահանում