Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 20 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1568 դեպք: Ապաքինվել է 9 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1279։
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ: Կարանտինի ռեժիմում է մնում 6185 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 215-ը:
Այս մասին գրում է 1tv.ge կայքը։