Կորոնավիրուսով վարակման դեպքերը հատել են 26 միլիոնի սահմանը
Աշխարհում
10:27 03/09/2020

Կորոնավիրուսով վարակման դեպքերը հատել են 26 միլիոնի սահմանը

Կորոնավիրուսային համաճարակի բռնկման սկզբից ի վեր աշխարհում հայտնաբերվել է այս վարակի 26, 031, 410 դեպք: Այս մասին են վկայում ամերիկյան Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալները, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 863,028 մարդ, միևնույն ժամանակ 17,291,874  հոգի վերականգնվել է:

Դեպքերի թվով Միացյալ Նահանգները շարունակում է մնալ  առաջատար։ Երկրում գրանցվել է COVID-19-ի 6,113,510 դեպք, մահացել է 185, 720 հիվանդ, բուժվել է 2,231,757 մարդ: Երկրորդ տեղում Բրազիլիան է, այնտեղ ընդհանուր առմամբ գրանցվել է 3,997,865 դեպք, որից 123,780-ը՝ մահվան ելքով։ Միևնույն ժամանակ, 3,387,309 մարդ վերականգնվել է։

Placeholder
Կորոնավիրուսով վարակման դեպքերը հատել են 26 միլիոնի սահմանը