150 նոր մեքենա կգնվի նոր պարեկային ծառայության համար
Քաղաքական
13:46 03/09/2020
Հայաստան

150 նոր մեքենա կգնվի նոր պարեկային ծառայության համար

«Վերաբաշխումն անհրաժեշտ է նոր ձևավորվող Պարեկային ծառայության համար 150 պարեկային նշանակության տրանսպորտային միջոց ձեռք բերելու նպատակով ոստիկանությանը գումար հատկացնելու համար»,- այսօր կառավարության օրակարգի հերթական հարցը զեկուցելիս հայտնեց  ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:

Տեղեկացնելով, որ գնումները կատարելու համար առաջարկվում է վերաբաշխում կատարել 2020 թվականի բյուջեում՝ ոստիկանապետը հավելեց, որ նոյեմբերի 1-ին 10 մեքենա կներկրվի, իսկ 140-ը՝ դեկտեմբերի 20-ին:

Նրա խոսքով, մեքենաները կահավորված են լինելու ամենավերջին տեխնիկական հագեցվածությամբ:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով ոստիկանության բարեփոխումների ընթացքը, նշեց, որ արդեն իրականացվել է դասախոսների մրցութային կարգի ընտրություն, և հոկտեմբերից կմեկնարկի 5-ամսյա դասընթացի փուլը:

Նրա խոսքով, մեկ տեղի համար դիմել են և կմրցեն երեք անձ:

Բադասյանը հայտնեց, որ մրցույթի արդյունքում կընտրվեն 770 հոգի:

«5-ամսյա դասընթացից հետո 2021-ի առաջին եռամսյակի ավարտին 700-հոգանոց կազմով պարեկային ծառայությունը պատրաստ կլինի մեկնարկելու: Այնուհետև նույն ընթացակարգերով և ավելի զարգացնելով ներդրված մեխանիզմները՝ պարեկային ծառայությունը կտարածվի փուլ-փուլ ողջ հանրապետության տարածքում»,- շեշտեց նախարարը:

Նրա հավաստիացմամբ, ծառայությունը կունենա նաև նոր զենքի տեսակ, որը նախատեսվում է ձեռք բերել աշնանը:

Placeholder
150 նոր մեքենա կգնվի նոր պարեկային ծառայության համար