Ներկայացվել է Samsung-ի ամենաթանկ՝ 3 299 դոլար արժողությամբ սմարթֆոնը
Տնտեսություն
18:37 03/09/2020
Աշխարհ

Ներկայացվել է Samsung-ի ամենաթանկ՝ 3 299 դոլար արժողությամբ սմարթֆոնը

Samsung- ը բացահայտել է իր ապրանքանիշի ամենաթանկ սմարթֆոնի՝ Galaxy Z Fold 2 Thom Browne Edition-ի գինը: SamMobile պարբերականի լուրը ներկայացնում է «Լենտա ռու»-ն:

Սարքը նախկինում ներկայացված ծալվող սմարթֆոնների՝ Galaxy Z Fold 2-ի բացառիկ տարբերակն է: Հաղորդվում է, որ սարքը պատրաստվել է նորաձևության դիզայներ Թոմ Բրաունի հետ համագործակցությամբ, այն ունի արծաթագույն իրան`կարմիր-սպիտակ-կապույտ շերտագիծ: Նմանատիպ դիզայն ունեն նաև Galaxy Watch 3 և Galaxy Buds Live ականջակալները, որոնք տրվում են կոմլեկտով: Նախկինում Թոմ Բրաունը կորեական այս ապրանքանիշին օգնում էր ստեղծել սահմանափակ քանակությամբ Galaxy Z Flip ծալվող սմարթֆոնը:

Տեխնիկական տեսանկյունից սարքը չի տարբերվում նախնական մոդելից: Այն ունի 7.6 դույմ ճկուն ներքին էկրան և 6.23 դույմ արտաքին էկրան: Սարքը ունի Snapdragon 865+ չիպ, 12 գիգաբայթ օպերատիվ հիշողություն և 256 գիգաբայթ ներքին հիշողություն, երեք սենսորներով տեսախցիկ՝ յուրաքանչյուրը 12 մեգապիքսել կետայնությամբ:

Galaxy Z Fold 2-ի սահմանափակ թողարկվող տարբերակի արժեքը 3299 դոլար է: Մոդելը շուկաներում հասանելի կլինի սեպտեմբերի 25-ից: Ընկերությունը թողարկել է հեռախոսի ընդամենը 5000 օրինակ:
 

Placeholder
Ներկայացվել է Samsung-ի ամենաթանկ՝ 3 299 դոլար արժողությամբ սմարթֆոնը