Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Հյուսիսային Մակեդոնիա
Սպորտ
10:59 04/09/2020
Հայաստան

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Հյուսիսային Մակեդոնիա

Հայաստանի ազգային հավաքականը երեկ ուշ երեկոյան ժամանել են Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ սեպտեմբերի 5-ին կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը: Ազգային թիմը կհանգրվանի «Մարիոթ» հյուրանոցում:

ՀՖՖ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 4-ին՝ Երևանի ժամանակով 16։15-ին՝ Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան Ազգային մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը, իսկ 17:00-ին՝ Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան Ազգային մարզադաշտում՝ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը։

Հիշեցնենք, որ Իրֆան Պելյտոն կսպասարկի ազգային ընտրանու հանդիպումը։ Նրան կօգնեն Սենադ Իբրիշիմբեգովիչը և Դավոր Բելյոն։ Խաղի չորրորդ մրցավարն է Ադմիր Սեհովիչը։ Բոլոր մրցավարները Բոսնիա և Հերցեգովինայից են։



 




 

Placeholder